Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել

 |armenpress.am|
21:19 - 25 նոյեմբերի, 2022

Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Նոյեմբերի 25-ին խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության նույն օրվա հաղորդագրությունում:

«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության  գոտում խախտումներ չեն արձանագրվել»,- նշվում է հաղորդագրությունում:

Ըստ աղբյուրի՝ պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում: Նշվում է նաև, որ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել