Կիևում գրեթե ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրաէներգիան |azatutyun.am|

azatutyun.am: Կիևում «գրեթե ամբողջությամբ» վերականգնվել են էլեկտրաէներգիան, ջրամատակարարումը, ինչպես նաև կապը, նոյեմբերի 27-ին հայտնել է քաղաքի ռազմական վարչակազմը՝ հավելելով է, որ «հնարավոր են անջատումներ էլեկտրացանցերի ծանրաբեռնվածության պատճառով»:

Ուկրաինայի մայրաքաղաքի տասնյակ հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության ռուսական հարձակումներից հետո։ Նոյեմբերի 23-ին Ռուսաստանը հրթիռակոծել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին՝ պատճառելով լուրջ վնաս։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Ուկրաինայի մեծ մասը, այդ թվում՝ Կիևը, հոսանքազրկված է, ու վերականգնողական աշխատանքները, շարունակվում են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով