Բայրամովն ու Ռիքերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տարրերը և տարածաշրջանային իրավիճակը |armtimes.com|
09:29 - 29 նոյեմբերի, 2022

Բայրամովն ու Ռիքերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տարրերը և տարածաշրջանային իրավիճակը |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի օրը հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հրապարակած տեղեկատվության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տարրերը և դրանից բխող հարցերը, տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը։

Ռիքերը  վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ ամեն կերպ նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Նա նաև ընդգծել է խաղաղության պայմանագրի տարրերի շուրջ շարունակվող բանակցությունների կարևորությունը։

«Կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի տարբեր ասպեկտներ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ընդգծում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել