azatutyun.am: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգն այսօր Բուխատրեստում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հավաքում, ասել է, թե հիմա կարևորը ոչ թե Ուկրաինայի անդամակցումն է, այլ հաղթանակը պատերազմում:
«Ամենահրատապ խնդիրն է՝ ամեն բան անել, որ Ուկրաինան հաղթի որպես Եվրոպայի ինքնիշխան և դեմոկրատական պետություն: Եթե Ուկրաինան չհաղթի որպես ինքնիշխան երկիր, ապա անդամակցության հարց սեղանին ընդհանրապես չի լինի»,- ասել է Ստոլտենբերգը:
Միաժամանակ նա ընդգծել է, թե անդամ ընդհանրապես չլինելու և լիիրավ անդամ դառնալու հասկացությունների միջև կան շատ հանգամանքներ:
«Մենք պետք է գիտակցենք, որ շատ բան կա զրոյական կարգավիճակի և լիիրավ անդամի կարգավիճակների միջև: Մեզ պետք է զարգացնել քաղաքական և գործնական համագործակցությունն Ուկրաինայի հետ: Այսօր ամենակարևորն այն է, որ Ուկրաինան հաղթի»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
comment.count (0)