Դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ի ցերեկը սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
17:48 - 30 նոյեմբերի, 2022

Դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ի ցերեկը սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ի ցերեկը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ:

ԱԻՆ-ից հայտնում են՝ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ի ցերեկը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել