«Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը ցույց է տալիս, որ այդ երկիրը չի կարող լինել անկաշառ միջնորդ»․ Ադրբեջանի ԱԳՆ
 |aravot.am|
11:45 - 01 դեկտեմբերի, 2022

«Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը ցույց է տալիս, որ այդ երկիրը չի կարող լինել անկաշառ միջնորդ»․ Ադրբեջանի ԱԳՆ |aravot.am|

aravot.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պաշտոնական Փարիզն ի վիճակի չէ հանդես գալ որպես ոչ կանխակալ միջնորդ Բաքվի ու Երևանի միջև բանակցություններում:

«Այդ բանաձևը, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ևս մեկ անգամ ակնհայտ ցույց է տալիս Ֆրանսիայի կանխակալ քաղաքական դիրքորոշումը, համապատասխանաբար այն, որ նա ընդունակ չէ հանդես գալ որպես արդար և անկաշառ միջնորդ», -ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ըստ ադրբեջանական գերատեսչության, այն փաստը, որ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը «լսումների ժամանակ փաստացի սատարեց այդ բանաձևը, ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այդ բանաձևի հետևում կանգնած է Ֆրանսիայի կառավարությունը, որը վերջին շրջանում բացահայտորեն ձեռնարկում է հակաադրբեջանական նախաձեռնություններ տարբեր հարթակներում»:

«Մոտ 25 տարի Ֆրանսիան, որպես արդարացում բերելով իր միջնորդական դերը, գնահատական չի տվել Հայաստանի ագրեսիային և օկուպացիոն քաղաքականությանը և չի փորձել կարգավորել հակամարտությունը: Բացահայտ զրպարտիչ արշավը և մեղադրանքների առաջքաշումն Ադրբեջանի դեմ այն բանից հետո, երբ ի վերջո մեր երկիրը վերջ դրեց օկուպացիային և ինքնուրույն կարգավորեց հակամարտությունը, Ֆրանսիայի կանխակալ մտադրությունների դրսևորում է»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 30-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ 

Ֆրանսիայից ԱԳՆ-ից մեկնաբանել էին ընդունված բանաձևը և նշել, որ այդ բանաձևը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ և ամբողջովին անկախ որոշում է՝ համաձայն իշխանությունների տարանջատման սկզբունքի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել