2021 թվականին ՀՀ-ում աղքատությունը կազմել է 26.5 տոկոս. Նիկոլ Փաշինյան
 |1lurer.am|
12:39 - 01 դեկտեմբերի, 2022

2021 թվականին ՀՀ-ում աղքատությունը կազմել է 26.5 տոկոս. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի աղքատության ցուցանիշը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության նիստի ընթացքում հիմնվելով այդ տվյալների վրա, արձանագրեց, որ 2021 թվականին ՀՀ-ում աղքատությունը կազմել է 26.5 տոկոս:  

«Եթե ցուցանիշը համեմատում ենք 2020 թվականի հետ, 2021 թվականին ունենք աղքատության որոշակի նվազում, 2019 թվականի նկատմամբ՝ 0.1 տոկոսային կետով ավելացում»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նկատեց, որ 2019 թվականից նոր մեթոդաբանությամբ է հաշվարկվում աղքատության ցուցանիշը:

«Այսինքն՝ 2019 թվականից առաջվա տվյալները չենք կարող համեմատել դրանից հետո առկա տվյալների հետ: 2019 թվականի նկատմամբ ծայրահեղ աղքատության դեպքում ունենք 0.1 տոկոս ցուցանիշով աճ, իսկ 2020 թվականի նկատմամբ ծայրահեղ աղքատությունը 0.8 տոկոսով աճ է ապրել: Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ 2020 թվականին քովիդի հակաճգնաժամային մեր միջոցառումները եղել են խիստ հասցեական: Այսինքն՝ մեր միջոցառումների արդյունքում ծայրահեղ աղքատությունը կիսով չափ կրճատել ենք, բայց քանի որ հակաճգնաժամային ծրագրերն ավարտվել են, մի փոքր ավելացել է»,- ասաց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել