Լոռիում ոչ թե պարեկներն են խոշտանգել քաղաքացիներին, այլ հակառակը, քաղաքացիներն են մետաղյա ձողերով վնասվածքներ հասցրել պարեկներին․ փոխոստիկանապետ
 |tert.am|
16:47 - 02 դեկտեմբերի, 2022

Լոռիում ոչ թե պարեկներն են խոշտանգել քաղաքացիներին, այլ հակառակը, քաղաքացիներն են մետաղյա ձողերով վնասվածքներ հասցրել պարեկներին․ փոխոստիկանապետ |tert.am|

tert.am: Այն տեսակետները, թե իբր պարեկները խոշտանգել են քաղաքացիներին, առերևույթ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով Լոռիում օրեր առաջ քաղաքացիների և պարեկների միջև տեղի ունեցած միջադեպին։

«Հարուցվել է քրեական վարույթ, որի արդյունքում արդեն պարզ կլինեն բոլոր հանգամանքները։ Ասեմ ավելին, նույնիսկ հակառակ պրոցեսն է տեղի ունեցել, քաղաքացիների կողմից է եղել ոչ օրինաչափ գործողություն։ Բոլոր տեսագրությունները առկա են, ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի քրեական վարույթի շրջանակներում»,- ասաց Ֆիդանյանը։

Անդրադառնալով միջադեպի պատճառներին՝ փոխոստիկանապետը նշեց․

«Ավտոմեքենան վարել են կոպիտ խախտումներով, պարեկային ծառայողները փորձել են կանգնեցնել, որի արդյունքում էլ տեղի է ունեցել ամբողջ միջադեպը։ Երկու պարեկ է տուժել միջադեպի արդյուքնում, նրանք ստացել են մարմնական վնասվածքներ։ Տեսագրություններում երևում է, որ քաղաքացիներն են մետաղյա ձողերով վնասվածքներ հասցնում պարեկային ծառայողներին»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Լոռու մարզում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում, ըստ որոշ հրապարակումների, քաղաքացիներին հասցվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և կիրառվել է արցունքաբեր գազ։ 

Դեպքի վերաբերյալ հայտարարություն էր տարածել ՄԻՊ գրասենյանը՝ նշելով, որ պարզաբանումներ է պահանջել ՀՀ ոստիկանությունից, որի համաձայն՝ դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել