Արմեն Գրիգորյանը Լին Թրեյսիին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների խորացման համար
18:17 - 07 դեկտեմբերի, 2022

Արմեն Գրիգորյանը Լին Թրեյսիին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների խորացման համար

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար։

Արմեն Գրիգորյանը հաջողություններ է մաղթել Լին Թրեյսիին հետագա աշխատանքային գործունեության մեջ և վստահությամբ ընդգծել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին ձևավորված կառուցողական փոխհարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ։

Տիկին դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել առաքելության ընթացքում ձևավորված փոխադարձ ջերմ և գործնական հարաբերությունների ու արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով Հայաստանին և հայ ժողովրդին խաղաղություն և բարեկեցություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել