Տավուշի մարզի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Տավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

ՆԳՆ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 20-ին զենք-զինամթերք ապօրինի պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել Տավուշի մարզի գյուղերից մեկի 61-ամյա մի բնակչի։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 61-ամյա տղամարդու այգում գտնվող շինությունում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տրամաչափի 376 փամփուշտ, 12,5 մմ տրամաչափի փամփուշտի 87 գնդակ և «ԱԳՍ» տիպի նռնականետի նռնակ։

61-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։

Կատարվում է նախաքննություն։

Նույն օրը զենք-զինամթերք ապօրինի պահելու մասին օպերատիվ տեղեկություն էր ստացվել նաև նույն գյուղի 32-ամյա բնակչի վերաբերյալ։

Բացատրական աշխատանքի արդյունքում 32-ամյա երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել ավտոտնակում ապօրինի պահվող «ԱԿ» տեսակի ինքնաձիգ։

32-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում և առգրավում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն