ՌԴ-ն մեզ ուզում է ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ․ Վիգեն Խաչատրյան

Ռուսաստանի Դաշնությունը մեզ ուզում է ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ։ Այս մասին այսօր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ընթացքում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Անհամբեր սպասում են, թե երբ պետք է ղարաբաղցիները չդիմանան, նռնակ պայթացնեն, անհամբեր սպասում են՝ երբ պետք է նոր Լաչինի ճանապարհ փնտրենք ուրիշ սարերով։ Իմ կարծիքով՝ Ռուսաաստանը փորձում է հրաժարվել Ղարաբաղից և փոխարենը Հայաստան ստանա Ադրբեջանից, սա պետք է մենք հասկանանք և ուղղակի պիտի մտնենք խոսակցության մեջ Ադրբեջանի և մեր գործընկերների հետ»։

Վիգեն Խաչատրյանն ասաց՝ արևմտյան գործընկերներից պետք է աջակցություն խնդրել, իսկ Ռուսաստանից պետք է պահանջել կատարել իր պարտականությունները․ «Ռուսաստանը այսօր 20-ական թվականների Քեմալական Թուրքիայի առաքելությունը տալիս է Ադրբեջանին, չեմ կարծում՝ Ադրբեջանը դրանով շահագրգռված է։ Պետք է ուղղակի պահանջել Ռուսաստանից, որ կամ թող հրաժարվի, իր խոսքը հարգի, կամ դիմի օգնության, եթե դրա կարիք ունի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով