Ռոբերտ Քոչարյանին զրպարտելու գործով քննությունն ավարտվեց, վճիռը կհրապարակվի հունվարի 10-ին
 |news.am|
13:10 - 16 դեկտեմբերի, 2022

Ռոբերտ Քոչարյանին զրպարտելու գործով քննությունն ավարտվեց, վճիռը կհրապարակվի հունվարի 10-ին |news.am|

news.am: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Դատարանն ավարտել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի ներկայացրած ապացույցների հետազոտումը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին Ալումյանը, որպես եւս մեկ ապացույց, դատարանին է ներկայացրել 2021 թվականի մարտի 1-ին Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Այդ ժամանակ Ռ․ Քոչարյանը դեռեւս մեղադրվում էր ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով, եւ Ալումյանը գտնում է, որ Փաշինյանն այդ ելույթով խախտել է նախագահի անմեղության կանխավարկածը։

Դատաքննությունն ավարտվել է, վճիռը կրապարակվի 2023 թվականի հունվարի 10-ին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել