Հայաստանի չորրորդ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ
12:01 - 20 դեկտեմբերի, 2022

Հայաստանի չորրորդ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ: Ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ցավակցություններս եմ հղում պետական-քաղաքական գործիչ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ։

Գալուստ Սահակյանն ինքնատիպ էր պետականության իր խորին գիտակցումով և ազգային գաղափարախոսության սեփական  ընկալումով։

Ուրույն էր նրա ներկայությունը Հայաստանի  քաղաքական դաշտում,  և ցավալի կլինի նրա բացակայությունն այնտեղից։

Մխիթարանքի խոսքերս եմ ուղղում Գալուստ Սահակյանի ընտանիքին ու հարազատներին և կիսում նրանց վիշտը»:

Ավելի վաղ հայտել էինք, որ մահացել է Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել