Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է՝ չնայած շրջափակման հետևանքով ստեղծված բազում անհարմարություններին՝ Ստեփանակերտի քաղաքապետարանը որոշել է երեխաներին չզրկել ամանորյա տրամադրությունից:
«Ուստի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ին, հրավիրում ենք բոլորիդ Ս. Շահումյանի անվան Օղակաձև պուրակ՝ մասնակցելու տոնածառի լույսերի վառման արարողությանը:
Նախատեսվում է նաև մանուկների մասնակցությամբ հետաքրքիր ծրագիր… Սիրով կսպասենք», - ասվում է հաղորդագրության մեջ:
comment.count (0)