Մարտի  26-ին Սիսիան համայնքում կանցկացվեն արտահերթ ընտրություններ
 |lragir.am|
12:45 - 04 հունվարի, 2023

Մարտի 26-ին Սիսիան համայնքում կանցկացվեն արտահերթ ընտրություններ |lragir.am|

lragir.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում նշանակեց Սիսիան համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների անցկացման օրը։ Այն կկայանա 2023 թվականի մարտի 26-ին։ Հարցը զեկուցեց ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կներկայացվեն 2023 թվականի փետրվարի 9-ից մինչև փետրվարի 19-ի ժամը 18:00-ն: 2023 թվականի մարտի 26-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել