hetq.am: Մոլդովան Անկախ պետությունների համագործակցությունում (ԱՊՀ) չի տեսնում գործընթացներ, որոնք կարող են իրեն հետաքրքրել։ Այդ մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ TV8 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Մոլդովայի արտաքին գործերի նախարար Նիկու Պոպեսկուն։
Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Մոլդովայի ներկայացուցիչները չեն մասնակցում ԱՊՀ մակարդակով հանդիպումներին, իսկ ներկայում Քիշնևում մտածում են այդ կազմակերպությունում մնալու նպատակահարմարության մասին։
«Կազմակերպությունը դառնում է քիչ համապատասխան Մոլդովային»,- նշել է Պոպեսկուն։ Մոլդովայի ԱԳ նախարարը նշել է, որ Քիշնևի համար ազատ առևտրի գոտին չի աշխատում, 2006 թվականից կան խնդիրներ ապրանքների հասանելիության հետ, կան նաև արտահանման առևտրային սահմանափակումներ։
Շարունակությունը՝ hetq.am-ում
comment.count (0)