Քաղաքացիները փակել են Աշտարակի խճուղին. նրանք բնակվում են ՊՆ նախկին շենքում, որտեղ լույսն անջատել են |news.am|
20:46 - 23 հունվարի, 2023

Քաղաքացիները փակել են Աշտարակի խճուղին. նրանք բնակվում են ՊՆ նախկին շենքում, որտեղ լույսն անջատել են |news.am|

news.am: Մի խումբ քաղաքացիներ այսօր՝ հունվարի 23-ին փակել են Աշտարակի խճուղին: Նրանք պաշտպանության նախարարության նախկին շենքում բնակություն հաստատած քաղաքացիներն են, որոնք պահանջում են միացնել շենքի հոսանքը:

«Երեք օր է՝ լույսն անջատած է, տարածքում 200 բնակիչ է ապրում՝ ազատամարտիկներ: Տուն չունեցող մարդիկ են, եկել ենք, բնակություն ենք հաստատել, ՊՆ-ի շենքը քանդվում էր, վերանորոգել ենք: Ասում են՝ շենքը տվել են ՊԵԿ-ին, հիմա էլ լույսն անջատել են: Հիմա դվիժոկ ենք բերել: Մանկահասակ երեխաներ կան: Մենք պահանջում ենք, որ լույսը միացնեն: Եթե մեկ ժամում լույսը չեղավ, նորից ենք դուրս գալու, կրկնվելու է նույնը: Մեզ չեն կարող ահաբեկել»,-ասաց քաղաքացիներից մեկը:

Հարցին, թե արդյոք իրենք հոսանքի համար վճարում են, քաղաքացիները բացասական պատասխան տվեցին. «Մենք առաջարկել ենք՝ դրեք հաշվիչներ, դառնանք բաժանորդ, վճարենք հոսանքի համար»:

Որոշ ժամանակ անց, սակայն, ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել