Իրանում Ադրբեջանի դեսպանատուն ներխուժած անձը ձերբակալվել է
11:49 - 27 հունվարի, 2023

Իրանում Ադրբեջանի դեսպանատուն ներխուժած անձը ձերբակալվել է

Իրանում Ադրբեջանի դեսպանատուն ներխուժած անձը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է mehrnews-ը։

Թեհրանի ոստիկանապետը հայտնել է, որ հարձակվողը դեսպանատուն է մտել իր երկու անչափահաս երեխաների հետ։

Նրա խոսքով նախնական քննությունը ցույց է տալիս, որ հարձակվողի շարժառիթը եղել են անձնական և ընտանեկան խնդիրները։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 08:30-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակման հետևանքով սպանվել է դեսպանատան անվտանգության ծառայության պետը, ևս երկու մարդ վիրավոր է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել