Արցախի իրավապահները միջոցներ են ձեռնարկում սոցցանցերում երկրի ԱԱԾ-ն հիշատակող հրապարակումների վերաբերյալ
18:09 - 05 փետրվարի, 2023

Արցախի իրավապահները միջոցներ են ձեռնարկում սոցցանցերում երկրի ԱԱԾ-ն հիշատակող հրապարակումների վերաբերյալ

Արցախի իրավապահ մարմիններն իրականացնում են համապատասխան միջոցառումներ՝ սոցիալական ցանցերում ազգային Արցախի անվտանգության ծառայությունը հիշատակող հրապարակումների վերաբերյալ։ Այս մասին հայտարարույուն է տարածել Արցախի ԱԱԾ-ն։

«Սույն թվականի փետրվարի 4-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և «Տելեգրամ» ալիքներում հրապարակում է տարածվել, որտեղ շեշտվող Արցախի ԱԱԾ-ի հետ կապ ունեցող «Տելեգրամ» ալիքի վերաբերյալ հատվածը ապատեղեկատվություն է։

Հիշեցնենք, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունն իր տեղեկատվական գործառույթներն իրականացնում է «www.nssartsakh.am» կայքէջով և «Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայություն» «Ֆեյսբուք»-յան էջով։

Տեղեկացնում ենք նաև, որ նշված հրապարակումների վերաբերյալ ԱՀ իրավապահ մարմիններն իրականացնում են համապատասխան միջոցառումներ»,- ասվում է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել