Բավրա գյուղի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել․ զգացվել է Շիրակի մարզի որոշ գյուղերում
09:16 - 06 փետրվարի, 2023

Բավրա գյուղի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել․ զգացվել է Շիրակի մարզի որոշ գյուղերում

Փետրվարի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը՝ 04:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 00:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել