«Հայաստան» խմբակցության առաջարկած ԶՈւ-ում ստեղծված իրավիճակի հարցը կքննարկվի ԱԺ փակ նիստում
 |news.am|
10:30 - 07 փետրվարի, 2023

«Հայաստան» խմբակցության առաջարկած ԶՈւ-ում ստեղծված իրավիճակի հարցը կքննարկվի ԱԺ փակ նիստում |news.am|

news.am: ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 7-ին մեկնարկած հերթական նիստերի օրակարգում է նաեւ «Հայաստան» խմբակցության առաջարկած «Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու վերաբերյալ նախագիծը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող Հայաստանի Զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները հրատապ թեմայով քննարկումներն անցակցել ԱԺ փակ նիստում։

Այս առաջարկությանն ընդունվեց 64 կողմ ձայնով։

Նախագծով առաջարկվել է հարակից զեկուցման հնարավորություն տալ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ իրենք կողմ են այս առաջարկին։ 65 կողմ, 3 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել