Արմեն Չարչյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից
11:32 - 09 փետրվարի, 2023

Արմեն Չարչյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Արմեն Չարչյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։  

Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին գլխավոր դատախազի միջնորդագրին համաձայնություն տալու քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել է 68-ը, որոնցից 67-ը կողմ է քվեարկել, մեկ քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում փետրվարի 8-ին ներկայացրեց Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը, ըստ որի՝ Չարչյանը ցուցմունք է տվել, որ Արթուր Սարգսյանի (Հաց բերող՝ խմբ․) վերաբերյալ ներկայացված բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից հնարավոր է եղել գալ եզրահանգման, որ վերջինիս մոտ առկա «Բեխտերևի» հիվանդությունը չի ունեցել ծանր պրոգրեսիվ ընթացք և չի դասվել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին, ու որ Հանձնաժողովի եզրակացությունը չէր կարող լինել վերջնական և լիարժեք, քանի որ փորձաքննվողը հրաժարվել է ներկայանալ փորձաքննության։

Նշենք, որ Աննա Վարդապետյանը նաև երեք միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին, ինչին ԱԺ-ն կողմ քվեարկեց։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել