azatutyun.am: Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, «Ազատությանը» հայտնեց Արցախի դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը:
Գաբրիելյանը չհստակեցրեց՝ խոսքն ինչ քրեական գործի մասին է, ու արդյոք մեղադրանք առաջադրվել է Բալասանյանին։
Նա ասաց, որ նախաքննության գաղտնիությունն է պատճառը, ու նաև այս պահին նպատակահարմար չեն գտնում գործի մանրամասները հրապարակել։
Միևնույն ժամանակ, սակայն, դատախազության ներկայացուցիչը տեղեկացրեց՝ քրեական գործեր կան նաև այլ պաշտոնյաների առնչությամբ: Գերատեսչությունից, սակայն, դեռ անուններ չեն նշում։
Վիտալի Բալասանյանը պաշտոնից ազատվեց այս տարվա հունվարին։
comment.count (0)