Ալեն Սիմոնյանի և Կորեայի նորանշանակ դեսպանի հանդիպմանը կարևորվել է Հայաստանում Կորեայի դեսպանության բացումը
12:54 - 22 փետրվարի, 2023

Ալեն Սիմոնյանի և Կորեայի նորանշանակ դեսպանի հանդիպմանը կարևորվել է Հայաստանում Կորեայի դեսպանության բացումը

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջան Հոջինին:

Շնորհավորելով արտակարգ և լիազոր դեսպանին առաքելության ստանձնման առթիվ` Ալեն Սիմոնյանը նշել է, որ մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում Արևելյան Ասիայի տարածաշրջանի երկրների, այդ թվում` Կորեայի հետ համագործակցության զարգացումը:

Երկու երկրների հարաբերություններում խորհրդարանական ձևաչափով կարևորվել է բարեկամության խմբերի դերակատարումը:

Զրույց է ծավալվել Հայաստանի և Կորեայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման շուրջ` երկուստեք ցանկություն հայտնելով մի շարք ոլորտներում խորացնել փոխշահավետ համագործակցությունը:

Այս համատեքստում կարևորվել է ՀՀ-ում Կորեայի դեսպանության բացումը, որը հնարավորություն կտա ապահովելու մեծ առաջընթաց հայ-կորեական հարաբերություններում:

Խոսելով Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ագրեսիայից և արցախահայության շրջափակումից` ՀՀ ԱԺ նախագահը գնահատել է ԼՂ հարցում Կորեայի հավասարակշռված դիրքորոշումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել