Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցնում է Ադրբեջանին ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով
19:58 - 22 փետրվարի, 2023

Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցնում է Ադրբեջանին ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Հայաստանի միջնորդության վերաբերյալ որոշումը․

«Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ  «կյանք փրկող»  ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել։ Դատարանը համարում է,որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։

Դատարանը համարում է, որ սննդամթերքի,դեղորայքի պակասն աննուղղելի հետևանք կարող է առաջացնել մարդկանց կյանքի համար։

Ինչ վերաբերում է գազամատակարարման դադարեցումներին,ապա Հայաստանը բավարար ապացույց չի ներկայացրել գազամատակարարման խնդրի հետ կսպված, որ խոչընդոտ ստեղծում է Ադրբեջանը։

Դատարանը համարում է, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել այն հանգամանքի վերաբերյալ, թե Ադրբեջանն է խափանում բնական գազի մատակարարումը ԼՂ բնակիչների համար, ուստի այդ միջոցը կիրառելի չէ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել