ՊՆ նախկին շենքը վթարային է, նույնիսկ այնտեղ ժամանակավոր գտնվելը կյանքի համար վտանգավոր է. Բադասյան
 |news.am|
16:02 - 13 մարտի, 2023

ՊՆ նախկին շենքը վթարային է, նույնիսկ այնտեղ ժամանակավոր գտնվելը կյանքի համար վտանգավոր է. Բադասյան |news.am|

news.am: Ի՞նչ կարեւոր է, թե այդ շենքը ՊԵԿ-ի բալանսում է, ՊՆ-ի բալանսում է, թե պետգույքն է կառավարում. Պետական գույքը օգտագործման կանոններ ունի ու չի կարող ցանկացած քաղաքացի գա ու ցանկացած ձեւով օգտագործի: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՊՆ նախկին շենքի խնդրին, որտեղից դուրս են հանել այնտեղ բնակություն հաստատած քաղաքացիներին:

«Երկրորդ հանգմանքն այն է, որ վթարային աստիճանի շենքեր են՝ բավական լուրջ անվտանգային խնդիրներով եւ այնտեղ նույնիսկ ժամանակավոր գտնվելը կյանքի ու առողջության համար վտանգավոր է: Որքանով ես եմ տեղյակ, պատկան գերատեսչությունները առնվազն որոշ անձանց մասով կացարանով են ապահովել եւ այլ սոցիալական  միջոցառումների շրջանակներում զբաղվել կամ զբաղվում են»:

Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ-ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ-ին։ Այն պետք է դառնա կառույցի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։

Նշենք, որ արդեն շաբաթներ շարունակ ՊՆ նախկին շենքից վտարված բազմաթիվ քաղաքացներ շենքի մոտ երկու վրան են տեղադրել եւ բնակվում են այդտեղ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել