Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
12:00 - 15 մարտի, 2023

Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Լեզվաբան, ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

Տեղեկությունն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է անձամբ Դավիթ Գյուրջինյանը:

«Իմ նշանակման հետ կապված արդեն որոշակի աղմուկ է բարձրացել. մարտի 15-ի օրվա երկրորդ կեսին պատրաստվում եմ այցելել Բրյուսովի անվան համալսարան և տրամադրված եմ բեղուն աշխատանքի»,-նշեց նա:

Ուսանողներից շատերը, բարձրաձայնելով իրենց դժգոհությունը նշանակման վերաբերյալ, դասադուլ են իրականացնում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել