Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական է տվել։
Այս մասին նա հայտարարեց քաղաքապետարանում արտահերթ խորհրդակցության ընթացքում։
Հրաչյա Սարգսյանը նշեց՝ շարունակելու է լինել քաղաքական թիմի հետ․
«Շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման զարգացման ուղղությամբ։ Բոլորիդ հայտնի էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն էր, և ցուցակը ինքն է գլխավորելու։ Հույս ունեմ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա երևանցու վստահության քվեն, և հնարավորություն կունենանք շարունակելու համայնքի համար գերակա կարևոր ծրագրերը»։
comment.count (0)