news.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ, հայտնում է «ՈՒՆԻԱՆ»-ը։
Զելենսկու հրամանագրում, որը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքում, նշվում է, որ Ասադի դեմ պատժամիջոցները կգործեն 10 տարի։ Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, եթե դրանք կան, եւ արգելում են ցանկացած առեւտրային գործունեություն եւ այլն:
Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ Սիրիայի 70-ամյա վարչապետ Հուսեյն Արնուսի եւ արտգործնախարար Ֆեյսալ ալ-Միկդադի նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների ցուցակում կա 300 մարդ։ Նրանց թվում են երեք սիրիացի, ռուսաստանցիներ եւ Ղրիմից մեկ ուկրաինացի, որը նույնպես Ռուսաստանի քաղաքացիություն ունի։
comment.count (0)