azatutyun.am: Չնայած «դժվարին» բանակցություններին, Սերբիայի և Կոսովոյի միջև համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների նորմալացման՝ Եվրամիության կողմից պաշտպանվող գործարքի իրականացման ուղիների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը:
Շաբաթ երեկոյան՝ Հյուսիսային Մակեդոնիայում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի վարչապետ Ալբին Քուրթիի հետ շուրջ 12 ժամ շարունակված եռակողմ բանակցություններից հետո Բորելը հայտարարել է, որ երկու կողմերի հանձնառությունների իրագործումը Եվրամիությանը նրանց ինտեգրման նախապայման է:
«Ինչ ընդունեցին կողմերը. համաձայնությունը և դրա իրագործումը {Եվրամիության 11-կետանոց առաջարկների} հավելվածի միջոցով դեպի Եվրամիություն նրանց ուղու անբաժանելի մասն են դառնալու», - ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը:
«Հստակ է, որ երկու կողմերն էլ զգալիորեն կշահեն այս համաձայնությունից, քանի որ երկխոսությունը ոչ միայն Կոսովոյի և Սերբիայի, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության և բարգավաճման մասին է», - ընդգծել է Ժոզեպ Բորելը:
comment.count (0)