ՌԴ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում միջադեպերի քանակի և թշնամական հռետորաբանության աճով. Զախարովա
15:23 - 23 մարտի, 2023

ՌԴ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում միջադեպերի քանակի և թշնամական հռետորաբանության աճով. Զախարովա

Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի, թշնամական հռետորաբանության աճը, այն, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում կողմերը չեն ցանկանում փոխզիջումների գնալ, Մոսկվայի անհանգստությունն է առաջացնում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք հիմնվում ենք նրա վրա, որ խաղաղ գործընթացի այլընտրանք գոյություն չունի: Այդ հարցում մենք վճռական ենք և վերահաստատում ենք մեր դիրքորոշումը», - նշել է դիվանագետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել