factor.am: Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն կառավարության նիստի ժամանակ ստորագրել է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մասին օրենքները, գրում է ՌԻԱ Նովոստին։ Սա ազգային մակարդակով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի վավերացման վերջին կետն էր:
Նիստի օրակարգից երևում է, որ Նիինիստոն ստորագրել է «Հյուսիսատլանտյան պայմանագրի հաստատման և ուժի մեջ մտնելու մասին կառավարության առաջարկությունը» և «Հյուսիսատլանտյան դաշինքի, ազգային ներկայացուցիչների և միջազգային անձնակազմի կարգավիճակի մասին համաձայնագիրը»։
comment.count (0)