Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը |armenpress.am|
16:09 - 25 մարտի, 2023

Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին հացահատիկի գործարքի երկարաձգման հարցում դրական դիրքորոշման համար և նշել, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս բանակցությունների միջոցով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության շուտափույթ ավարտին:

Բացի այդ, Էրդողանը հավաստիացրել Է Պուտինին, որ Թուրքիան և Ռուսաստանը կարող են նոր քայլեր ձեռնարկել Սոչիում ավելի վաղ համաձայնեցված տնտեսական համագործակցության հիման վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել