ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Մինսկի նկատմամբ, եթե Բելառուսի տարածքում ռուսական միջուկային զենք տեղակայվի։
«Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայումը կնշանակի անպատասխանատու էսկալացիա և սպառնալիք եվրոպական անվտանգությանը: Մինսկը դեռ կարող է դադարեցնել դա, սա նրա ընտրությունն է: ԵՄ-ն պատրաստ է պատասխանելու հետագա պատժամիջոցներով»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է Բորելը:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան համաձայնության է եկել Մինսկի հետ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի տեղակայման շուրջ։ Նա պնդել է, որ դա «չի խախտի Միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորությունները»։
comment.count (0)