Կարեն Մկրտչյանը հայտնում է՝ Ալեն Սիմոնյանն իր երեսին է թքել, երբ ինքը ԱԺ նախագահին դավաճան է անվանել |news.am|
21:38 - 02 ապրիլի, 2023

Կարեն Մկրտչյանը հայտնում է՝ Ալեն Սիմոնյանն իր երեսին է թքել, երբ ինքը ԱԺ նախագահին դավաճան է անվանել |news.am|

news.am: ՀՅԴ բյուրոյի անդամ Կարեն Մկրտչյանը հայտնել է, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել իր և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև, իսկ միջադեպի հետևանքով ինքը վնասվածք է ստացել աչքիս հատվածում: 

«Կասկադում քայլում էի, երեխաներիս հետ նախաճաշի էի գնացել: Նկատեցի որ անվտանգության աշխատակիցներ սկսեցին գալ, մեքենաներ լցվեցին, իմացա, որ Ալեն Սիմոնյանն է, իր բնորոշումը տվեցի իրեն մի քանի անգամ, այսինքն՝ որ ինքը դավաճան է: Այն ընթացքում ինձ մոտեցան  ՊՊԾ 2 աշխատակից, ձեռքերիցս բռնեցին, ու Ալեն Սիմոնյանն ինձ ասաց՝ դավաճանը մամադ է, ու թքեց երեսիս: Ինձ պառկեցրին գետնին, այնուհետև տարան ոստիկանական բաժանմունք»,- պատմեց միջադեպի մասնակիցը: 

Կարեն Մկրտչյանի խոսքով՝ այդ միջադեպին որևէ քաղաքացի չի միջամտել. «Ես, ցավոք, այդ ընթացքում չտեսա քաղաքացիների, որոնք այդ պահին նույն վերաբերմունքը ցույց կտային: Երբ իշխանությունը տեսնում է, որ իր քաղաքացիները կամակատար են ընդունում են անիրավությունները, նրանք շարունակում են այդպես: Ինձ համար ցավալի է, որ ԱԺ նախագահը նման վարվելակերպ ունի քաղաքացիների նկատմամբ»:

Նրա խոսքով՝ զարմանալին այն էր, որ ոչ թե Ալեն Սիմոնյանին, այլ իրեն են ոստիկանական բաժանմունք տարել. «Մենք գործ ունենք անօրինության ու օրենքը կիրառվում է ընտրողաբար: Սա փաստ է, որ մեր երկիրն անդունդն է գլորվում: Ժողովրդավարություն կամ օրինականություն, դրանք ընդամենը շղարշ են»: 

Դեպքին անդրադարձել են ԱԺ պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Ասպրամ Կրպեյանը։ Նրանք գնացել են Կենտրոնի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Կարեն Մկրտչյանին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել