Առաջին կուրսից արդեն աշխատանքի. քիմիայի ոչ քիմիական խնդիրները Հայաստանում

Քիմիկոսների պահանջարկը Հայաստանում այնքան մեծ է, որ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Քիմիայի ֆակուլտետում սովորող ուսանողները արդեն առաջին կուրսից աշխատում են տարբեր ոլորտներում: «Շատ գիտական կենտրոններ չեն սպասում չորրորդ կուրսի ավարտին, որ ավելի գիտակից և հմուտ մասնագետ լինի»,- ասում է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, քիմիական գիտությունների դոկտոր Արմեն Գալստյանը: «Ես այս պահին ևս […]

Ընտանեկան տեխհսկողություն պետական գնումներում․ որդին վերահսկում է հոր շինարարությունը

«Արտակ Մարտիրոսյան Համլետի» անհատ ձեռնարկատերը շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության պայմանագրեր է կնքել և վերահսկել շինարարություններ, որոնք իրականացվել են նրա հորը՝ Համլետ Մարտիրոսյանին պատկանող «Լուսի-Արեգ» ՍՊԸ-ի և պետական մարմինների միջև կնքված պայմանագրերով։ 2019-ին պետական գրանցում ստացած «Արտակ Մարտիրոսյան Համլետի» Ա/Ձ-ն 2021 թվականից ակտիվ մասնակցում է պետական գնումներին՝ մատուցելով շինարարական աշխատանքերի տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայություններ։ Շինարարական […]

Երևանի քաղաքապետարանը 32 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի ընկերության հետ

Երևանի ավագանու նախկին անդամ Էդգար Զաքարյանի ընկերությունը նրա պաշտոնավարման ընթացքում մասնակցել և հաղթել է քաղաքապետարանի կազմակերպած մի շարք գնման ընթացակարգերում։ Շինարարական գործունեություն ծավալող «Զաքարյան քոնսթրաքշն սոլուշնս» ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։ 2024 թվականի դրությամբ ընկերության 44.8% բաժնետերը Էդգար Զաքարյանն է։ Վերջինս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2022-2023 թվականներին եղել է Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» […]

Հիշողությունների ու պատկերացումների ապրանքայնացում․ ի՞նչ ենք փնտրում շուկաներում | Հանրագիտ

Երբ ընկերների համար նվերներ եք փնտրում կամ էլ ցանկանում եք հայկականությանը առնչվող իրեր արտասահման տանել, առաջինը, երևի թե, Վերնիսաժ եք գնում։ Իսկ երբ որևէ օգտագործված կամ ռետրո իր եք փնտրում, հնարավոր է՝ ընտրում եք Հրազդան մարզադաշտին կից գտնվող հնոտիների շուկան։ Ինչո՞ւ եք հենց այս տեղերում փնտրում նվերներ կամ օգտագործված իրեր։ Այս այցելությունների պատճառները, Երևանում և […]

ՊԵԿ-ի նախկին պաշտոնյաների ընկերությունը՝ ՊԵԿ-ի գնումների անփոխարինելի մասնակից

ՊԵԿ-ի նախկին պաշտոնյաների ընկերությունը՝ ՊԵԿ-ի գնումների անփոխարինելի մասնակից Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին պաշտոնյաների ղեկավարած ընկերությունը տարիներ շարունակ հաղթում է ՊԵԿ հայտարարած պետական գնումներում՝ կնքելով միլիոնավոր դրամների պայմանագրեր։ 2024 թվականի մայիսի 23-ին ՊԵԿ նախկին աշխատակից Սուրեն Ավետիսյանը դարձել է 2015 թվականին հիմնադրված «Դանիամ» ընկերության սեփականատերը, իսկ ՊԵԿ մեկ այլ նախկին աշխատակից՝ Կարեն Մարտիրոսյանը ստանձնել է […]

Հայրը կառուցում է, որդին՝ վերահսկում․ միևնույն ընտանիքի անդամները շինարարության տարբեր կողմերում

Հայրը կառուցում է, որդին՝ վերահսկում․ ընտանիքի անդամները շինարարության տարբեր կողմերում Հովհաննես և Տիգրան Պողոսյանները հայր և որդի են։ Հովհաննես Պողոսյանը «Այպոշին» շինարարական ընկերության սեփականատերն է, Տիգրան Պողոսյանը՝ «Իրտիգ» ընկերության տնօրենը։ «Իրտիգ» ընկերությունն իրականացնում է շինարարությունների որակի տեխնիկական հսկողություն։ «Ինֆոքոմը» նույնականացրել է պետական գնման ընթացակարգերով պատվիրված շինարարության 10 դեպք, երբ «Այպոշին» ընկերության աշխատանքի տեխնիկական հսկողությունն իրականացրել […]

Ածխածին-ջրածին կապերը, մետաղների մասնակցությամբ բարդ ռեակցիաներն ու օրգանական քիմիան | Հանրագիտ

Ածխածինն ու ջրածինն օրգանական քիմիայի գլխավոր դերակատարներն են։ Այս տարրերն առկա են գրեթե բոլոր օրգանական մոլեկուլներում, և դրանցում ամենից հաճախ հանդիպողը հենց ածխածին-ջրածին կապն է՝ C–H։ Ածխածին-ջրածին կապը, որքան տարածված ու կարևոր, այնքան էլ «համառ» է․ այս տարրերի միջև կապն այնքան ամուր է, որ օրգանական մոլեկուլների մասնակցությամբ քիմիական ռեակցիաներ իրականացնելը դառնում է բարդ գործընթաց։ Բաժանել […]

Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին․ ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը

Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին. ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը Հայաստանում հաշվառված է Արմեն Ղազարյան անուն-ազգանունով 643 մարդ։ Ի տարբերություն Արմեն Ղազարյանների, Հայաստանում շատ չեն Մոհամադ Մաքքի, Գարեգին Հովիկյան, Արգիշտի Սահինյան, Արիկ Սուքիասյան, Վահան Խալոյան անունները կրող մարդիկ։ Այս անունները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2024 թվականի նվիրատուների ցանկից են։ «Ինֆոքոմը» ուսումնասիրել է կուսակցության տարեկան ֆինանսական հաշվետվությունը և պարզել, […]

Չարենցավանի համայնքապետարանը կառավարող խմբակցության ավագանու անդամի հետ կնքել է 478 մլն դրամի պայմանագրեր

Չարենցավանի համայնքապետարանը կառավարող խմբաԿՑության հետ կնքել է 478 մլն դրամի պայմանագրեր Չարենցավանի համայնքապետարանը 2023-2025 թվականների ընթացքում ընդհանուր շուրջ 478 մլն դրամի 4 պայմանագիր է կնքել համայնքում կառավարող խմբակցության ավագանու անդամ Տարոն Եփրեմյանին պատկանող ընկերության հետ։  Տարոն Եփրեմյանը 2005 թվականին հիմնադրել է շինարարական աշխատանքներ կատարող «Աշկար» ընկերությունը, որի անփոփոխ սեփականատերը և տնօրենն է։ Եփրեմյանը Չարենցավան համայնքի […]

Մարտունու համայնքապետարանը շուրջ 741 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի ընկերության հետ

Մարտունու համայնքապետարանը շուրջ 741 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի ընկերության հետ Մարտունու համայնքապետարանը 2022-2025 թվականներին շուրջ 741  մլն դրամի պայմանագրեր է կնքել «Կոթաշին» ընկերության հետ, որի սեփականատերը և տնօրենը մինչև 2025 թվականը եղել է համայնքի ավագանու անդամ Պապ Դանիելյանը, իսկ 2025 թվականի ապրիլից` վերջինիս կինը։  2021 թվականի վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքում Պապ Դանիելյանը […]

Վանաձորի ավագանու անդամներին փոխկապակցված ընկերությունները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել համայնքի հետ

Վանաձորի ավագանու անդամներին փոխկապակցված ընկերությունները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել համայնքի հետ «Ինֆոքոմն» ուսումնասիրել է Վանաձոր քաղաքի զբոսայգիներից մեկի հիմնանորոգման համար հայտարարված մրցույթը և պարզել, որ այգու հիմնանորոգումը  իրականացվել է այնպիսի ընկերությունների կողմից, որոնք փոխկապակցված են համայնքի ավագանու անդամների և նրանց ընտանիքների, ինչպես նաև քաղաքային նախկին իշխանության ներկայացուցիչների հետ։  Վանաձոր քաղաքի Սայաթ-Նովայի անվան զբոսայգին քաղաքում […]

Միաբևեռից դեպի երկբևեռ տարածաշրջան․ Հարավային Կովկասը 44-օրյա պատերազմից հետո | Հանրագիտ

44-օրյա պատերազմը մի շարք փոփոխություններ բերեց Հարավային Կովկաս, և այդ փոփոխություններից մեկն է Թուրքիայի դերի ուժեղացումը։ Մինչ պատերազմը գիտական գրականության մեջ ընդունված տեսակետ էր այն, որ նախկին խորհրդային հանրապետությունները միասին կազմում են մի տարածաշրջան՝ կենտրոնացած մեկ ուժեղ տերության կամ բևեռի՝ Ռուսաստանի շուրջ։ Պատերազմից հետո իրավիճակը փոխվել է․ մասնավորապես՝ Հարավային Կովկասում ի հայտ է եկել ևս […]