«Մենք ի՞նչ պիտի անեինք մեր թեթեւ զենքերով»․ գեներալ Մակարյանի հայտարարությունը դատարանում

«Մենք ի՞նչ պիտի անեինք մեր թեթեւ զենքերով»․ գեներալ Մակարյանի հայտարարությունը դատարանում 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը երեկ դատարանում ծավալուն հայտարարությամբ հանդես եկավ։ Երկու նիստ շարունակ վկային տրվող անվերջանալի հարցերն ու պարբերաբար կռվի վերածվող հարցաքննության ընթացքը, ըստ ամենայնի, ստիպեցին Մակարյանին հրապարակել 2020 թ․ հոկտեմբերի 21-ին Էջմիածնի քիմիկների զորամասի անձնակազմի […]
Իշխան Վահանյանը մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց ազատազրկման

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը մեղավոր ճանաչվեց մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ (գործող ՔՕ-ի 546-րդ եւ 549-րդ հոդվածներ): Կատարվածից ուղիղ 5 տարի անց Վահանյանը դատապարտվեց յուրաքանչյուր հանցանքի համար 10-ական տարի ժամկետով ազատազրկման։ Մասնակի գումարելով պատժաչափերը` Վահանյանի նկատմամբ պատիժ նշանակվեց 16 տարի ժամկետով ազատազրկումը։ Դատավորը նշեց՝ պատիժը կհաշվարկվի […]
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Իշխան Վահանյանի գործով դատավճիռ կայացնելու

Երեւանի քրեական դատարանը, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ մայոր Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով դատավճիռ կայացնելու։ Իշխան Վահանյանը 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատարն էր։ Նա այժմ մեղադրվում է մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Ուսումնական գումարտակը, հիշեցնենք, մայոր Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Հադրութին […]
Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործը դարձյալ կքննվի սկզբից․ 5-րդ դատավորն է նշանակվել

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ քրեական գործը վերամակագրվել է դատավոր Լեւոն Պետրոսյանին։ 4 տարվա ընթացքում սա արդեն 5-րդ անգամն է, երբ այս գործով դատարանի փոփոխություն է տեղի ունենում․ այս անգամ պատճառը գործը քննող դատավորի տեղափոխությունն է․ Սուրեն Խաչատրյանը Հակակոռուպցիոն դատարանից տեղափոխվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն […]
Ըստ փոխգնդապետի՝ նահանջել են՝ հաջորդ օրը քիմիկների հետեւից գնալու մտադրությամբ, բայց այդպես էլ չեն գնացել

Ըստ փոխգնդապետի՝ նահանջել են՝ հաջորդ օրը քիմիկների հետեւից գնալու մտադրությամբ, բայց այդպես էլ չեն գնացել 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի կապի գումարտակի հրամանատար Ռոման Իսախանյանի վկայությամբ՝ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին ԳՇ պետի՝ այդ ժամանակվա տեղակալ Անդրանիկ Մակարյանի հրամանատարությամբ սանրման աշխատանքների մեկնած խումբը վերադարձել է զորամաս՝ առավոտյան համալրված կազմով քիմիկներին օգնության գնալու մտադրությամբ։ Այս […]
Առաջարկվում է արգելել վկաների հարցաքննության տեսագրումը դատարանում․ կենսունակ լուծո՞ւմ, թե՞ ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտում

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է արգելել դատական նիստի տեսաձայնագրումը, դրա ընթացքի հեռարձակումը, այդ թվում՝ ուղիղ հեռարձակումը մինչեւ տվյալ քրեական գործով ներգրավված եւ դատական նիստին կանչված բոլոր վկաների հարցաքննության ավարտը։ Այլ խոսքով՝ լրագրողները, ներկա գտնվելով դռնբաց դատական նիստին, այլեւս իրավունք չեն ունենա տեսանկարահանել կամ հեռարձակել վկաների հարցաքննության ընթացքը։ Նախագծի հեղինակները […]
«Ասվե՞լ է՝ հետ գնանք, վաղը 150 հոգով կգանք՝ քիմիկներին օգնության»․ վկայի հարցաքննությունը դատարանում

«Ասվե՞լ է՝ հետ գնանք, վաղը 150 հոգով կգանք՝ քիմիկներին օգնության»․ վկայի հարցաքննությունը դատարանում 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի ուսումնական վաշտի հրանատար Ռոմիկ Բաբայանի կարծիքով՝ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին ԳՇ պետի՝ այդ ժամանակվա տեղակալ Անդրանիկ Մակարյանի հրամանատարությամբ սանրման աշխատանքների մեկնած խումբը եղանակային պայմանների պատճառով է վերադարձել մշտական տեղակայման վայր։ Նման ցուցմունք Բաբայանը տվեց երեկ […]
Քիմիկներին ուղեկցող անձինք համարվե՞լ են զինծառայող թե՞ ոչ․ փոխգնդապետի հարցաքննությունը դատարանում

Քիմիկներին ուղեկցող անձինք համարվե՞լ են զինծառայող թե՞ ոչ․ փոխգնդապետի հարցաքննությունը դատարանում 2020 թ․ հոկտեմբերի 21-ին ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի (հայտնի է որպես Քիմիկների զորամաս) անձնակազմին մարտական առաջադրանքի տեղանք ուղեկցելու նպատակով նշանակված քաղաքացիական անձինք համարվե՞լ են զինծառայողներ թե՞ ոչ։ Այս հարցը պարբերաբար քննարկման առարկա է դառնում «Քիմիկների զորամաս»-ի անվանումը ստացած քրեական գործի […]
Արթիկ համայնքը 2022-2024թթ․ 492 մլն դրամի գնում է կատարել ավագանու անդամի ղեկավարած ընկերությունից

Արթիկ համայնքը 2022-2024 թթ. 492 մլն դրամի գնում է կատարել ավագանու անդամի ղեկավարած ընկերությունից Արթիկի համայնքապետարանը 2022-2024 թվականներին 492 միլիոն դրամի գնումներ է կատարել ավագանու անդամի եղբորը պատկանող ընկերությունից։ 2024 թվականին «Այ քոնսթրաքշն» ՍՊԸ-ն մասնակցել է Արթիկի համայնքային գնումներին և հաղթել 2 ընթացակարգում։ Ընկերությունը 2024 թվականի հուլիսին և օգոստոսին համայնքի հետ կնքել է ընդհանուր 87 […]
Էլեկտրամոբիլների գույքահարկի հայեցողական հաշվարկ՝ հանուն հարկային մուտքերի

Էլեկտրամոբիլների գույքահարկի հայեցողական հաշվարկ՝ հանուն հարկային մուտքերի Հայաստանում էլեկտրամոբիլների հարկումն անարդար է իրականացվում․ այս համոզմանն են ոչ միայն էլեկտրական մեքենաների սեփականատերերը, այլեւ այս մասին են խոսում իրավական ակտերն ու իրավասու պետական մարմինների արձագանքները։ Ինչպես է որոշվում մեքենայի գույքահարկը Ինչպես ներքին այրման շարժիչով մեքենաների, այնպես էլ էլեկտրամոբիլների սեփականատերերը վճարում են գույքահարկ։ Ըստ ՀՀ հարկային օրենսգրքի՝ փոխադրամիջոցների […]
«Քարտեզի վրա նշվել է՝ քիմիկները ուր պիտի գնան»․ փոխգնդապետի ցուցմունքը՝ դատարանում

«Քարտեզի վրա նշվել է՝ քիմիկները ուր պիտի գնան»․ փոխգնդապետի ցուցմունքը՝ դատարանում «2020 թ․ հոկտեմբերի 20-ի խորհրդակցության ժամանակ քարտեզների վրա նշվել է՝ քիմիկները ուր պիտի գնան, հստակ հիշում եմ՝ խնդիր չկար մարտական գործողությունների մեջ մտնելու, հավանական էր, որ [հակառակորդը] [Զանգելանի] մատույցներում լինի, չհասած աղի հանք [նկատի ունի Կիրի հանքը,-հեղ․]՝ պիտի անցնեին պաշտպանության»,- 44-օրյա պատերազմի մասնակից Էդիկ […]
Երկհերթ դասեր՝ Նոյեմբերյանի դպրոցում, միահերթ՝ ԿԳՄՍՆ պատասխանում

Նոր ուսումնական տարին Նոյեմբերյան համայնքի դպրոցականների համար բարդություններով է սկսվել։ Բանն այն է, որ Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցն այս տարի հիմնահատակ քանդվել է՝ վերակառուցման նպատակով, եւ դպրոցի աշակերտական ու ուսուցչական կազմերը կրթության գործընթացը ժամանակավորապես պիտի կազմակերպեն Նոյեմբերյանի վարժարանի տարածքում։ Նոյեմբերյանի վարժարանի նախատեսված լիցենզիոն հզորությունը 640 աշակերտ է, փաստացի սովորողների քանակը՝ 169։ Հիմա, երբ հիմնական […]