Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել փաստաբան Հովհաննես Խուդոյանը: «Մեկ անգամ հարվածել է իր և այլ մարդկանց վրա քշող, շրջապատին հայհոյող անձանց մեքենայի դիմապակուն: Որակել են խուլիգանություն»,- գրել է Խուդոյանը, ապա հայտնել, որ խափանման միջոցի նիստը տեղի կունենա այսօր ժամը 14:00-ին:
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Սպուտնիկ Արմենիայի գրավոր հարցմանը։ |arm.sputniknews.ru|
Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու առավելագույն ժամկետը կարող է կրճատվել մինչև տարեկան 90 օր։ Օրենքի լրամշակումները շրջանառության մեջ են դրվել Պետական Դումայում, որտեղ հայտարարել են միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտության մասին: Այսօրվա օրենքով, վիզա չպահանջող եղանակով ժամանած արտասահմանցու՝ Ռուսաստանում ժամանակավոր գտնվելու ժամկետը չի կարող ընդհանուր առմամբ գերազանցել 90 օրը յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում։ Օրինագծով առաջարկվում է «յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «մեկ օրացուցային տարվա ընթացքում» բառերով: |azatutyun.am|
Համացանցում տեսանյութ է տարածվում, ըստ որի՝ «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ընթացքում «Դավաճանը հող է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքը ունի» պաստառներով ակցիա է իրականացվել։
Հաղորդում է ստացվել Ոստիկանություն, որ այսօր Կիրանց բնակավայրի մոտ ճանապարհը փակած ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակծկել ավտոմեքենայի անվադողը: Զննվել են նաև համացանցում հրապարակված՝ նշված դեպքն արձանագրող տեսագրությունները։ Պարզվել է ինչպես ավտոմեքենայի անվադողը դանակով վնասող անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի Նորագյուղ բնակավայրի բնակիչ է՝ 39 տարեկան, այնպես էլ դանակը նրան փոխանցող 17-ամյա անձի ինքնությունը։ [ՀՀ քննչական կոմիտե]
Սյունիքի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը գլորվել է ձորը․ նախնական տվյալներով կա երեք զոհ և վեց տուժած: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ նշելով, որ դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:
Ազգային - ժողովրդավարական Բևեռը ակցիա է իրականացնում Երևանի փողոցներում՝ ժամանակ առ ժամանակ փորձելով փողոցներ փակել։ Ոստիկանները մասնակիցներին հեռացնում էին փողոցների երթևեկելի հատվածներից։ Մասնակիցների ձեռքին «Աջակցենք Տավուշի դիմադրությանը» գրվածքով պաստառներ էին։ Ոստիկանները ակցիայի մասնակիցների բերման ենթարկեցին։ ԱԺԲ-ն հայտնում է, որ բերման ենթարկվածների թիվը 23 է։
Newday լրատվականը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները գետնին տապալելով փորձում բերման ենթարկել մի տղայի։ Լրատվականը նշում է, որ երիտասարդը Newday կայքի օպերատորն է:
ՄԻՊ աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն երեկ ուշ երեկոյան այցելել է Իջևանի բժշկական կենտրոն՝ այնտեղ տեղափոխված անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Բուժկենտրոնում գտնվող անձինք Պաշտպանի ներկայացուցչին ներկայացրել են մանրամասներ։ Արձանագրվել է, որ բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում տեղի ունեցած հավաքին մասնակցող երեխաներ։ [ՀՀ ՄԻՊ]
Պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ՝ սպա Ա.Չ.-ն և ենթասպա Ֆ.Բ.-ն, համացանցից տեղեկանալով Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին, առաջարկել են նույն զորամասի զինծառայողներ՝ ենթասպայի, շարքային կազմի մի շարք պայմանագրային զինծառայողների մեկնել տվյալ տեղանք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, սակայն, տեղ հասնելուն պես՝ անսպասելիորեն ցուցարարներից ոմանք հայտարարել են, թե իբր իրենք միացել են նրանց և վայր են դրել զենքերը, իսկ տեղում գտնվող լրագրողները սկսել են նկարահանել իրենց: Հասկանալով, որ տեղում որևէ արտառոց իրավիճակ չկա՝ կարճ ժամանակ անց հեռացել են խմբված ցուցարարների մոտից: ՔԿ-ն հրապարակել է զինծառայողների ուղերձը։
Քաղաքացիները փակել էին Վայք- Եղեգնաձոր ավտոճանապարհը
Այսօր 14:45Փրկարարները Գութանասարից իջեցրել են չորս քաղաքացիների, որոնցից մեկին՝ կոտրած ոտքով
Այսօր 14:44Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ
Այսօր 14:42Հայաստանում սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ, օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով բարձրանալուց հետո կնվազի 7-9 աստիճանով
Այսօր 13:16Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
Այսօր 12:09Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Այսօր 11:54Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Ռիմինիում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում
Այսօր 11:52Իրանի գլխավոր հյուպատոսն ու Սյունիքի մարզպետն այցելել են Կապանի ԲԿ՝ տեսակցելու ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Այսօր 11:31ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Այսօր 10:54Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ |arm.sputniknews.ru|
Այսօր 10:38Քաղաքացիները փակել էին Վայք- Եղեգնաձոր ավտոճանապարհը

Այսօր 10:38