Կիրակի երեկոյան, ժամը 18:30-ին հավաքվում ենք եւ կոնկրետ պայմանավորվում ենք, թե ինչ ենք իրականացնելու, որտեղ, ինչ չափով, ինչ ձեւ։ Մենք տարբեր մասնագիտական, փորձագիտական խմբերի հետ վերածրագրելու ենք մեր առաջիկա անելիքները՝ նպատակային, թիրախային։ Այսօր սրանով ամփոփում ենք։ Մեր սրտերի մեջ կրակը չմարած, մեր մտքերի մեջ՝ կամքը, ելնելու ուղղությունը ճշգրտված՝ գնալու ենք առաջ։ [Բագրատ Սրբազան]
Մայիս Ներսիսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն։ Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության Մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգի եզրափակչում Մայիս Ներսիսյանը ջախջախիչ հաշվով /11:00/ հաղթանակ է տարել ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն։ [Սամբոյի ֆեդերացիա]
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների միջև հանդիպումն այսօր ավարտվել է։ [ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան] |1lurer.am|
Երևանի քաղաքապետարանի հինգ աշխատակիցներ անգլերեն լեզվի անհատական դասընթացներ են անցնելու՝ քաղաքային բյուջեից հատկացված միջոցներով։ Քաղաքապետարանը 990 հազար ՀՀ դրամ է վճարել «Հայաստանի Ամերիկյան Համալսարան» Հիմնադրամին՝ քաղաքապետարանի աշխատակիցների համար։ Դասընթացների ընդհանուր տևողությունը 9 շաբաթ է։ Եթե բնակվում եք Երևանում, վճարում եք հարկեր, խնդրում ենք հայտնել, թե ինչպես եք վերաբերվում Ձեր վճարած հարկերից քաղաքապետարանի պաշտոնյաների անհատական գիտելիքների և կարողությունների զարգացմանը գումար ուղղելու քաղաքապետարանի որոշմանը։
Եվրոպական միությունը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման գործընթացներին։ Հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին առաքելության ներկայությունը օգնել է նվազեցնել լարվածությունը և բարելավել անվտանգությունը մարդկանց համար։ [Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոս] |armenpress.am|
Երևանում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության երթի ընթացքում մայիսի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով: Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ։ Պարզվել է, որ վերջիններս Երևան քաղաքի 42-ամյա և 47-ամյա բնակիչներ են, որոնցից առաջինը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել՝ գույքի հափշտակության համար (որոնցից երկուսը՝ ավազակությամբ), իսկ երկրորդը՝ ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ [Քննչական կոմիտե]
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ: Ընդգծվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման՝ ղազախական հարթակում՝ մասնավորապես Ալմաթի քաղաքում անցկացնելու խորհրդանշական բնույթը՝ հաշվի առնելով հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի նշանակությունը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման հարցերի։ [ՀՀ ԱԳՆ]
Քիչ առաջ՝ պատասխանելով «Ինֆոքոմի» հարցին, թե արդյո՞ք ինքը երկքաղաքացիություն ունի, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ այո։ Ճշտող հարցին՝ Կանադայի՞ քաղաքացիություն ունի, վերջինս դարձյալ դրական պատասխան տվեց։ Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ վարչապետ կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Հետևաբար Բագրատ Սրբազանի չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու։ Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը ինքը մինչ այս հայտարարել էր, որ հավակնություն և ցանկություն չունի վարչապետի թեկնածու առաջադրվելու և, ոչ էլ կարծում է, որ դա ճիշտ է։
Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ ՆԳՆ-ից հայտնել են, որ Երևանի Ազատության պողոտայի, Երևան-Մեղրի և Արարատ-Երևան ճանապարհների հատվածներում երթևեկությունը վերականգնվել է։ |armenpress.am|
ԱՄՆ-ն ողջունել է Ղազախստանի առաջարկը՝ Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին․ «Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է: Մենք ողջունում ենք հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից, և աջակցում ենք երկու երկրներին շարժվելու դեպի խաղաղ համաձայնագիր՝ ի շահ ողջ տարածաշրջանի»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ ի պատասխան ադրբեջանական Թուրան գործակալության հարցի։ Հիշեցնենք, որ այսօր Ալմաթիում տեղի է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ |factor.am|
Վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ Սրբազան
Այսօր 20:44«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմներին են ներկայացվել դրանց պետերի ժամանակավոր պաշտոնակատարները
Այսօր 20:42Մայիս Ներսիսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն
Այսօր 20:38Այսօր բերման ենթարկված 12 քաղաքացիներից 11-ն ազատ է արձակվել, մեկի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել. Գառնիկ Դանիելյան |news.am|
Այսօր 20:07Մեր երկիրը ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես ավերակված է․ սրա պատասխանատուն են կառավարության շենքում նստածները․ Բագրատ Սրբազան
Այսօր 19:27Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումն այսօր ավարտվել է. Անի Բադալյան |1lurer.am|
Այսօր 19:15Անհնազանդության ակցիաներ Երևանում․ թարմացվող
Այսօր 19:12Նարեկ Մկրտչյանը և Օլիվիե Դըկոտինյին քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող փաստաթղթի ստորագրման մանրամասները
Այսօր 18:50Քաղաքապետարանի բյուջեից՝ աշխատակիցների անգլերենի անհատական պարապմունքներին. հայտնեք Ձեր կարծիքը
Այսօր 18:37ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Վասիլիս Մարագոս |armenpress.am|
Այսօր 18:23Վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ Սրբազան
Այսօր 20:44«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմներին են ներկայացվել դրանց պետերի ժամանակավոր պաշտոնակատարները
Այսօր 20:42Մայիս Ներսիսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն
Այսօր 20:38Այսօր բերման ենթարկված 12 քաղաքացիներից 11-ն ազատ է արձակվել, մեկի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել. Գառնիկ Դանիելյան |news.am|
Այսօր 20:07Մեր երկիրը ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես ավերակված է․ սրա պատասխանատուն են կառավարության շենքում նստածները․ Բագրատ Սրբազան
Այսօր 19:27Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումն այսօր ավարտվել է. Անի Բադալյան |1lurer.am|
Այսօր 19:15Անհնազանդության ակցիաներ Երևանում․ թարմացվող
Այսօր 19:12Նարեկ Մկրտչյանը և Օլիվիե Դըկոտինյին քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող փաստաթղթի ստորագրման մանրամասները
Այսօր 18:50Քաղաքապետարանի բյուջեից՝ աշխատակիցների անգլերենի անհատական պարապմունքներին. հայտնեք Ձեր կարծիքը
Այսօր 18:37ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Վասիլիս Մարագոս |armenpress.am|
Այսօր 18:23