Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը տարբեր պատրվակներով զանգահարել է իր հարևանությամբ բնակվող անչափահասին և փորձել հանդիպել:

Հերթական անգամ՝ կոնֆետ հյուրասիրելու մտացածին պատրվակով, անձն անչափահասին նստեցրել է ավտոմեքենան և տեղափոխել այլ վայր, որտեղ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:

Անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը), կալանավորվել է:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն