Հայաստանի ամերիկյան համալսարանում դասերը հեռավար են Իրանի՝ համալսարաններին հարվածելու սպառնալիքների ֆոնին

Հայաստանի ամերիկյան համալսարանում դասերը հեռավար են Իրանի՝ համալսարաններին հարվածելու սպառնալիքների ֆոնին

Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարել է, որ այսօր դասերը հեռավար են՝ «ելնելով անվտանգության նկատառումներից և հաշվի առնելով Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի սպառնալիքները»:

«Խնդրում ենք ի գիտություն ընդունել, որ ելնելով անվտանգության նկատառումներից և հաշվի առնելով Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքները,երկուշաբթի՝ մարտի 30-ին, բոլոր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով։

Նշենք, որ սա պարզապես նախազգուշական միջոցառում է: Համալսարանը ուշադիր հետևում է իրավիճակին և կտեղեկացնի ժամանակացույցի կամ ուսուցման ձևաչափի ցանկացած փոփոխության մասին։

Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, և առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա։

Հարգելի՛ ՀԱՀ համայնքի անդամներ, խնդրում ենք պարբերաբար ստուգել ձեր էլեկտրոնային փոստերը և վերջին թարմացումների համար հիմնվել բացառապես համալսարանի պաշտոնական հաղորդագրությունների վրա»,- նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ ԻՀՊԿ-ն մարտի 29-ին սպառնացել է հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան համալսարաններին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները ոչնչացրել են 2 իրանական համալսարան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն