ՌԴ-ն կխնդրի հրադադար՝ Իրանի Բուշերի ատոմակայանից ռուս աշխատակիցներին տարհանելու համար | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանը կխնդրի Միացյալ Նահանգներին և Իսրայելին հրադադար ապահովել՝ Իրանի Բուշերի ատոմակայանից ռուս աշխատակիցներին տարհանելու համար։

«Որոշված երթուղիները հաղորդվելու են Իսրայելի և ԱՄՆ-ի իշխանություններին, և մենք բոլոր միջոցներով կհամաձայնեցնենք, որպեսզի շարասյան շարժման ընթացքում խստորեն պահպանվի հրադադարը»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:

Նա հավելել է, որ վերջին տարհանումն ընդգրկելու է մոտ 200 մարդ և նախատեսված է հաջորդ շաբաթ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն