Չելյաբինսկ-Մոսկվա ուղևորատար գնացքի 7 վագոն դուրս է եկել ռելսերից | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Ուլյանովսկի մարզում ռելսերից դուրս են եկել Չելյաբինսկից Մոսկվա ուղևորվող ուղևորատար գնացքի յոթ վագոններ, հայտնել են «Ռուսական երկաթուղիներ»-ից: Միջադեպը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 06:26-ին Բրյանդինո կայարանի շրջանում: Խոսքը Չելյաբինսկ- Մոսկվա թիվ 302 գնացքի մասին է։

Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով՝ զոհեր չկան: Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։ Երկաթգծի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Հետևանքները վերացնելու համար վերականգնողական գնացքներ են ուղարկվել Ուլյանովսկից, Բուգուլմայից, Սիզրանից և Ռուզաևկայից։ Դեպքի վայր են պատրաստվում մեկնել նաև լրացուցիչ վագոններ՝ ուղևորներին տեղափոխելու համար:

Տեղում աշխատում են քննիչները, քրեագետները և օպերատիվ ծառայությունների աշխատակիցները: Դատախազությունը հետաքննություն է սկսել կատարվածի փաստով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն