Իրանը խոստանում է պատասխան հարվածներ հասցնել իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակմանը | factor.am

factor.am Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել ԱՄՆ-ի հետ կապված ենթակառուցվածքներին, եթե ԱՄՆ-ն իրականացնի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները՝ ուղղված Իրանի էներգետիկ օբյեկտներին, կամուրջներին և այլ ենթակառուցվածքներին, գրում  է DW-ն։

«Իրանի արձագանքը կլինի նման հարձակումներին համարժեք պատասխան», – ասել է  ԱԳՆ  խոսնակ Էսմայիլ Բաղային.  «Մեր զինված ուժերը հստակ հայտարարել են, որ եթե հարձակում իրականացվի Իրանի ենթակառուցվածքների դեմ, մենք նույն կերպ կպատասխանենք»։

«Մեր զինված ուժերը կհարվածեն ցանկացած նման ենթակառուցվածքի, որը պատկանում է Միացյալ Նահանգներին կամ որևէ կերպ կապված է դրանց հետ, կամ աջակցում է Իրանի դեմ նրանց ագրեսիային։ Սա այն չէ, ինչ մենք կանենք ինքնակամ կամ մեր ցանկությամբ։ Սա մեր պաշտպանական միջոցների մի մասն է՝ նրանց ապօրինի գործողությունների դեմ»,- հավելել է նա։

Իրանի խորհրդարանի նախագահ  Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը այն բազմաթիվ պատգամավորներից էր մեկն է, որ դատապարտել է Թրամփի կողմից Իրանի ենթակառուցվածքների հասցեին հնչեցվող սպառնալիքների աճը։

«Դուք ոչնչի չեք հասնի ռազմական հանցագործություններով», – ասել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն