Փեզեշքիանը հայտարարել է, որ 14 միլիոն իրանցիներ, այդ թվում՝ ինքը, պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն Իրանի | factor.am

factor.am Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը  հայտարարել է, որ ավելի քան 14 միլիոն իրանցիներ, այդ թվում և ինքը, պատրաստ են «զոհաբերել իրենց կյանքը երկրի պաշտպանության համար»։

«Ավելի քան 14 միլիոն քաջարի իրանցիներ մինչ օրս հայտարարել են իրենց կյանքը զոհաբերելու պատրաստակամության մասին՝ Իրանը պաշտպանելու համար։ Ես նույնպես զոհաբերել եմ իմ կյանքը Իրանի համար, ես դա անում եմ և շարունակելու եմ անել»,- գրում է նա X-ի իր էջում։

Իրանի պետական ​​հեռուստատեսությունը երեքշաբթի օրը նաև հայտարարել է, որ 14 միլիոն մարդ կամավորագրվել է կռվելու, եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը իրականացնեն ցամաքային ներխուժում: Հայտարարությունը որևէ այլ հիմնավորող տեղեկատվություն չի ներառել։ Իրանում ապրում է մոտ 90 միլիոն մարդ։

Այս թիվը կրկնապատկում է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի ապրիլի 2-ին արված պնդումը, որը X-ում գրել էր, որ «երկրում ծավալված հզոր ազգային արշավը առաջ է մղել մոտ 7 միլիոն իրանցիների, որոնք արդեն իսկ հայտարարել են, որ պատրաստ են զենք վերցնել և պաշտպանել մեր ազգը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն