Իրանն այլևս զսպվածություն չի ցուցաբերի Ծոցի երկրներում ԱՄՆ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելիս. ԻՀՊԿ | armenpress.am

armenpress.am Իրանի զինված ուժերն Իսլամական Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո այլևս զսպվածություն չեն ցուցաբերի Մերձավոր Արևելքում ամերիկյան ենթակառուցվածքների դեմ պատասխան հարվածների ընթացքում: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը:

«ԱՄՆ տարածաշրջանային դաշնակիցները նույնպես պետք է իմանան, որ մինչ օրս, ելնելով բարիդրացիության սկզբունքներից,  մենք ցուցաբերել ենք զգալի զսպվածություն և հաշվի ենք առել որոշակի սահմանափակումներ պատասխան թիրախներն ընտրելիս, սակայն այսուհետ այդ բոլոր սահմանափակումները վերացվել են», –  հայտարարությունից հատված է մեջբերում Իրանի պետական ​​​​հեռուստառադիոընկերությունը:

ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ եթե ԱՄՆ նախագահն իրագործի Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին հարվածելու իր սպառնալիքը, ապա Իրանի ուժերն այնպիսի անուղղելի վնաս կհասցնեն ԱՄՆ էներգետիկ օբյեկտներին, որ «ԱՄՆ-ն և նրա գործընկերները երկար տարիներ կզրկվեն Մերձավոր Արևելքում գազի և նավթի հասանելիությունից»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն