news.am Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարար Ռեզա Սալեհի-Ամիրին շտապ պաշտոնական նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին։
Ինչպես հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը, Թեհրանը նամակում խորը մտահոգություն է հայտնում «մանկասպան վարչակարգի» և երկրի երկաթուղային ցանցին հարվածներ հասցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի սպառնալիքների կապակցությամբ, քանի որ այն պաշտոնապես ճանաչված է որպես Համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Իր ուղերձում նախարարն ընդգծել է, որ Տրանսիրանական մայրուղու նկատմամբ ցանկացած հարձակում բացահայտ ագրեսիա է մարդկության ընդհանուր մշակութային և ինժեներական ժառանգության դեմ։ Իրանը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ և զսպող գործողություններ ձեռնարկել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում