Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը լիազորված չէ ներկայացնելու Հայոց եկեղեցին. Մայր աթոռ

Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը (նախկինում` Գևորգ եպիսկոպոս) լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Մայր աթոռ սուրբ Էջմիածինը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2026 թ. մարտի 27-ի որոշմանը։

Ըստ այդ որոշման` Արման Սարոյանը նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչ։

«Սույն նշանակումը, որը կատարված է առանց Հայ առաքելական եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է ՀՀ օրենսդրությունը։ Պետական կամ որևէ այլ կառույցում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն Մայր աթոռ սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ու արտոնությամբ»,– ասված է Մայր աթոռի հայտարարության մեջ։

Մայր աթոռից ընդգծում են, որ վարչապետի այս քայլը հերթական ոտնձգություն է Հայոց եկեղեցու ինքնավարության և Ամենայն հայոց կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ։

Սուրբ Էջմիածնից կոչ են անում պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից, վերացնել այդ տեղեկությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն