Դատարանն անփոփոխ թողեց Արշակ սրբազանի խափանման միջոցը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսը կրկին չի կալանավորվի. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանն անփոփոխ թողեց նրա խափանման միջոց վարչական հսկողությունը։

Արշակ սրբազանի գործով առաջին դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազ Ալիսա Բոյաջյանը միջնորդեց հոգևորականի նկատմամբ կրկին կալանք կիրառել։

Նրա պնդմամբ՝ Արշակ սրբազանի՝ ազատության մեջ լինելը կարող է ոչ միայն ռիսկ ստեղծել վկաների վրա ազդելու, նրանց ցուցմունքները խեղաթյուրելու համար, այլ նա կարող է քայլեր ձեռնարկել հնարավոր ապացույցները թաքցնելու, ոչնչացնելու կամ կեղծելու ուղղությամբ։

Դատախազի խոսքով՝ Արշակ սրբազանն ազդեցիկ դիրք զբաղեցնող անձ է, ինչը նրան լծակներ է տալիս ներգործելու այլ անձանց վրա։

Դատավորի որոշմամբ՝ Արշակ սրբազանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը մնաց անփոփոխ։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին՝ ժամը 16։00–ին։

Հիշեցնենք` Արշակը սրբազանը ձերբակալվեց 2025 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։ 2026-ի փետրվարի 3-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով։

Մարտի 5-ին Արշակ սրբազանն ազատ արձակվեց, նրա նկատմամբ սահմանվեց վարչական հսկողություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն