ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչներին

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչներին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչներին՝ քննարկելու պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (PSMP-4) ընթացքը և համագործակցության առաջիկա ուղղությունները։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Էդուարդ Հակոբյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով նրա առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման և թվայնացման գործընթացում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, սահմանվել են առաջնահերթություն հանդիսացող ծրագրերի իրականացման ուղղությունները, մասնավորապես՝ մաքսային միասնական հաշվի ներդրման, սահմանահատման գործընթացների պարզեցման և արդիականացման, ինչպես նաև մաքսային համակարգում արհեստական բանականության գործիքների կիրառման հետ կապված ծրագրերը։

Անդրադարձ է կատարվել միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով նախատեսվող հնարավոր համագործակցության ուղղություններին։

Քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավոր ուղղություններն ու առաջանահերթությունները՝ նոր էլեկտրոնային հարթակների և արհեստական բանականության գործիքների ներդրման նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն